ԳԹԿ. Որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել


ԳԹԿ. Որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել
Հունվար 31 22:29 2026

Այսօր, օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2֊րդ և 4֊րդ տարբերակներում։ ԳԹԿ-ից հայտնում են, որ խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել` 30֊45 րոպե։

 

«Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը` որ ժամանակին արձագանքեն և լուծում տան։ Իսկ արձագանքը եղել է և լուծում տրվել է:

 

Այնուամենայնիվ, որոշակի լարվածություն կա, և որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը: Այսինքն, երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից կարող են օգտվել բոլոր դիմորդները: Քննության օրվա մասին առավել որոշակի՝ առաջիկայում»,-հայտնում են կենտրոնից։