Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ գործի հետ կապված որևէ բան չի կարող ասել, կարող է ասել միայն, որ ապօրինություն է տեղի ունենում։
«Սա ապօրինի գործ է։ Շատ բան կարող եմ ենթադրել, բայց մինչև հիմա չհասկացա, թե ինչի համար են կանչել։ Սրանք բռնաճնշումներ են, որոնց միջոցով փորձում են վախեցնել, լռեցնել եկեղեցուն։ Մայր Աթոռը որևէ հակականոնական քայլ չի կատարել»,-ընդգծեց Հովնան Սրբազանը։
Հիշեցնենք՝ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին կանչել են Քննչական կոմիտե՝ նշելով, թե նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ էլ խափանման միջոց են կիրառել՝ բացակայելու արգելք։










