Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հունվարի 31-ին հաղորդում էր ստացվել 2009 թվականին ծնված Լաուրա Խնկիկյանի անհետ կորելու մասին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում, որտեղ, իր խոսքով, հյուրընկալվել էր ընկերուհուն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:










