Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները


Լուծարվել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները
Հունվար 31 14:03 2026

Qahana.am-ը գրում է.

«Տեղեկացնում ենք, որ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի 2026թ. հունվարի 19-ից պարտականություններից ազատվելու հետ միաժամանակ լուծարվել են նաև Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների բոլոր կառույցները:

2026թ. հունվարի 30-ից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող է նշանակվել Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:

Երիտասարդաց նոր միությունները կձևավորվեն երիտասարդաց միությունների վերաբերյալ Կանոնադրությունը ընդունելուց հետո»: