Կյանքից հեռացել է «Կարմիր մահիկի» շտապօգնության մեքենայով Հայաստան տեղափոխված քաղաքացին՝ Թենգիզը։
Աշոտ Շահվեշյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ 3 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո մահացել է իր հարազատը՝ «Կարմիր մահիկի» շտապօգնության մեքենայով Հայաստան տեղափոխված 42-ամյա Թենգիզը։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի կեսերին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևանյան փողոցներով անցնում է թուրքական շտապօգնության մեքենա։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը պարզաբանել էր. «Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։ Հիմա դեպքի հետ կապված. Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»։










