MPG LLC-ն Gallup International Association-ը հունվարի 19-30-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումներ է իրականացրել, որին մասնակցել է 601 ընտանիք։
Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ինչպես են գնահատում քաղաքապետարանի կողմից կազմակերպված Երևան քաղաքի Ամանորյա զարդարում։
53.2 տոկոսը պատասխանել է՝ շատ լավ, 32.4-ը՝ լավ, 4 տոկոսը՝ վատ, 6.2 տոկոսը՝ շատ վատ, իսկ 4.2 տոկոսը դժվարացել է պատասխանել։










