Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի դրույթներից մեկը Հայաստանում 300 000 նոր աշխատատեղերի ստեղծումն է, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը, բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը նշում է.
«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր IT ընկերություններ, նոր հարկային եկամուտներ, իսկ դա իր հերթին նշանակում է բարձր կենսաթոշակներ և բարեկեցիկ ապագա»։










