Փետրվարի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները քաղաքացիների հետ կքննարկեն իրենց ծրագրերը, առաջիկա անելիքները


Փետրվարի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները քաղաքացիների հետ կքննարկեն իրենց ծրագրերը, առաջիկա անելիքները
Հունվար 29 21:08 2026

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը տեղեկացնում է՝  փետրվարի 1-ին քաղաքացիների հետ հանդիպում է նախատեսված  «Տաշիր Արենայում»։ «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասներն են ներկայացնելու «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները։

«Փետրվարի 1-ին, ժամը 18։00-ին «Տաշիր Արենայում» տեղի կունենա «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի և շարժման անդամների հանդիպումը երևանցիների հետ։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն առաջիկա անելիքներն ու ծրագրերը, կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։

Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 52-52-52, 041-52-52-02 (Whatsapp, Viber, Telegram)»,-նշված է հայտարարության մեջ։