Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են երկկողմ կապերը


Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են երկկողմ կապերը
Հունվար 29 15:21 2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

 

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:

 

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: