Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը կարող է ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինել


Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը կարող է ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինել
Հունվար 29 14:26 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիներից Գևորգ Սուջյանը կարող է ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինել։

«Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, այստեղ քաղաքականությամբ կարող է զբաղվել ցանկացած ոք, ով ուզում է զբաղվել քաղաքականությամբ»,- ի պատասխան՝ ասաց նա։

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթը գրել էր՝ տեղեկություն ունեն, որ Սուջյանին առաջարկվել է առաջիկա ընտրություններին մասնակցել ՔՊ կուսակցության ցուցակով։