«Զառան շատ պարզ էր, ժպտերես, հումորով: Ամենավառ հուշերը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից է, թեև միասին շատ կադրեր չունենք, բայց հանդերձարանում շփվում էինք: Բացի հումորից, ժպտերեսությունից ու բարությունից ոչինչ չեմ կարող ասել: Շատ եմ ցավում: Վերջին անգամ նրան տեսել եմ մեկ տարի առաջ, մի քիչ շփվեցինք»,- Զառա Արամյանի հոգեհանգստի ժամանակ ասել է դերասանուհի Իրինա Դանիելյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը։











