Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Ազիզյան


Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով․ Ազիզյան
Հուլիս 13 22:24 2026

 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.

«Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Սևանա լճի մակարդակը այսօր հասել է 1900.80 մ նիշին, որը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատ՝ բարձր է 14 սմ-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ բարձրացել է 58 սմ-ով»։