Իրական հանցագործները երկիր են կառավարում, իսկ իրական հերոսները բանտերում են. Աբրահամյան


Իրական հանցագործները երկիր են կառավարում, իսկ իրական հերոսները բանտերում են. Աբրահամյան
Հուլիս 13 21:57 2026

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Տիգրան Աբրահամյանը կրկին այցելել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին, ում ազատությունից զրկել են և պահում են կալանավայրում։

Աբրահամյանը այցից հետո գրել է.

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Չկա որևէ մարդ, վստահ եմ՝ նաև իշխանության ներսում, ով չգիտի, որ Մինասյանին ազատությունից զրկել են զուտ նրա քաղաքական ակտիվությունը չեզոքացնելու համար։

Իրական հանցագործները երկիր են կառավարում, իսկ իրական հերոսները բանտերում են»։