Հայաստանի ներկայացուցիչները հաջողությամբ են հանդես եկել Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայում․ Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները միջազգային մրցույթից վերադարձել են արծաթե և բրոնզե մեդալներով։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից․
«Ուրախությամբ հայտնում եմ, որ Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայից Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները վերադառնում են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով։
Հուլիսի 4–12-ը Կոլումբիայի Հանրապետության Բուկարամանգա քաղաքում անցկացված Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադային մասնակցել են Պոլիտեխնիկի ավագ դպրոցի երկու աշակերտներ։ Օլիմպիադային մասնակցել է ավելի քան 90 երկրի 381 ներկայացուցիչ։
Մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Գավալջյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Էմիլ Հարությունյանը՝ բրոնզե մեդալի։
Շնորհավորում եմ մեր աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին այս կարևոր հաջողության կապակցությամբ։
Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել մանկավարժներին, երիտասարդ մասնագետներին և աշակերտներին, որպեսզի Հայաստանը տարեցտարի ունենա ավելի շատ միջազգային նվաճումներ, իսկ մեր եռագույնը ծածանվի առարկայական միջազգային օլիմպիադաների բարձր հարթակներում», – նշել է Գոռ Վարդանյանը։











