Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Ամենամռայլ երևակայության դեպքում, անգամ, ո՞ր հայը կպատկերացներ, որ կգա մի պահ, երբ հայկական պետականության իշխանությունները, բոլորին հասկանալի և հասանելի բառապաշարով, հայկական Արցախը կհայտարարեն Ադրբեջան, և այդուհետ ոչ միայն կշարունակեն մնալ հայկական պետականության ղեկին, այլև, մնալով հանդերձ, անթաքույց ու հրապարակավ կմերժեն նաև Հայոց ցեղասպանությունն ու Հայոց վեհափառին...
Կներեք, բայց տպավորությունս այնպիսինն է, որ ՄԵՆՔ ազգովի (թող լեզուս պապանձվի) կամ խելագարվել ենք, կամ էլ գիտակցված (գուցեև՝ չգիտակցված) գնում ենք մահվան ընդառաջ... Եթե կան այլ տարբերակներ, խնդրեմ, հուշեք... Բայց՝ առանց վիրավորանքի...»։










