ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու նրա կինը՝ Լուսինե Թադևոսյանը, հունվարի 19-ին հրավիրվել են դատախազություն։
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է Վալերիյ Օսիպյանին և նրա կնոջը պատկանող գույքի օրինականությունը։ Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է ամփոփագիր։
Օսիպյանն ու Թադևոսյանը հրավիրվել են դատախազություն՝ ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու, ինչպես նաև իրենց դիրքորոշումն ու հայտարարագիրը ներկայացնելու նպատակով։










