«Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Այս մասին հայտնում է Civilnet.am-ը։
Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Նրանք երկուսն էլ այդ շարժման անդամներն են։
Կուսակցությունը ստեղծվել էր դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, և կոչվում էր «Հայամետ», այնուհետև 2026-ի հունվարի 16-ին անվանափոխվել է «Ուժեղ Հայաստան»-ի։
Կուսակցությունը գրանցված է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում՝ Տերյան 69 հասցեում։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։










