ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի․ «Հրապարակ»


ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի․ «Հրապարակ»
Հունվար 16 08:47 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Հարսանիքների, քեֆ-ուրախություն, խնջույքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանն իր թիմով շաբաթ օրը հերթական խնջույքին է մասնակցելու։ Մեր տեղեկություններով այս անգամ ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի։ Բանն այն է, որ Արփի Դավոյանի դստեր ծնունդը ՔՊ-ականները չէին նշել և հիմա լրացնում են այդ բացը։ Հատկանշական է, որ Դավոյանի դուստրը 2 ամսական է արդեն և աչքալուսանքի համար միայն հիմա են քեֆ անում։ Հավանաբար հին հայկական ադաթով քառասունքից հետո են որոշել նշել:

 
 

ՔՊ-ականները այս անգամ հավաքվում են Հատիս գյուղի Սարին ռեստորանում։ ՔՊ-ի մեր աղբյուրը պատմեց, որ այդ օրը սպասում են, որ Փաշինյանը իր տաղանդը ցույց կտա և ամբողջ թիմով կուկնդրեն Փաշինյանի կատարումը՝ հարվածային գործիքների վրա։ 

 
 

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Փաշինյանը երաժշտություն է ձայնագրել։