«Ես ասում եմ բաներ, որոնք ձեռնտու են Հայաստանին ու բխում են ճշմարտությունից». Փաշինյանը համաձայն չէ, երբ ասում են, որ իր խոսքերը ձեռնտու են Ադրբեջանին (Տեսանյութ)


«Ես ասում եմ բաներ, որոնք ձեռնտու են Հայաստանին ու բխում են ճշմարտությունից». Փաշինյանը համաձայն չէ, երբ ասում են, որ իր խոսքերը ձեռնտու են Ադրբեջանին (Տեսանյութ)
Հունվար 15 17:21 2026

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ծառեր են հատել։

«Ես երբեք նման տեղեկատվություն չեմ ստացել, եթե նման տեղեկատվություն լինի, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք չենք կարող դրան որևէ ձևով չարձագանքել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց նա։

Հարցին՝ մամուլ չե՞ք կարդում՝ արձագանքեց, թե մամուլի ոչ բոլոր հրապարակումներն է կարդում։

«Մամուլի հրապարակումներին, որ հետևենք, մենք այսօր այստեղ չենք, բոլորովին ուրիշ տեղում կլինենք»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ ինքը բաներ է ասում, որոնք ձեռնտու են Ադրբեջանին։

«Ո՛չ, ես ասում եմ բաներ, որոնք ձեռնտու են Հայաստանին ու բխում են ճշմարտությունից։ Կա Ալմաթիի հռչակագիր, որը նշանակում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը նույնական է ՀԽՍՀ տարածքի հետ ու Ադրբեջանի տարածքը նույնական է ԱԽՍՀ տարածքի հետ»,- նշեց նա։