Ձերբակալվել է 5 անձ, նրանց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ. Հակակոռուպցիոն կոմիտե


Ձերբակալվել է 5 անձ, նրանց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Հունվար 15 16:50 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ձերբակալվածների թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք:

«Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-ասացին կոմիտեից: