Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, թե չի պատրաստվում Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոն տալ։
Լրագրողն այսօր նրանից հետաքրքրվեց՝ եթե պաշտոն տա Քյարամային՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ դա իր շնորհակալությունն է Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին, ով, ըստ մամուլի, Արգիշտի Քյարամյանի հայրն է։
«Ո՛չ, ձեր բոլոր հարցերի պատասխանն է ոչ»,- հավատացրեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն այն եպիսկոպոսներից է, ովքեր եկեղեցու դեմ արշավում միացել են Նիկոլ Փաշինյանին ու ստացել տիրադավ անունը։










