«Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ ինչ է պատմել Վագիֆ Խաչատրյանը՝ Ավանեսյանին


«Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»․ ինչ է պատմել Վագիֆ Խաչատրյանը՝ Ավանեսյանին
Հունվար 14 22:59 2026

Վագիֆ Խաչատրյանը լավ տրամադրությամբ է, որովհետև հայրենիքում է՝ Հայաստանում, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին (Վագիֆ Խաչատրյանը – խմբ․) գտնվում է հետազոտման փուլում, ինքն ուներ նաև քրոնիկ վիճակ՝ սրտային, և մենք պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք և արդեն մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով»,– ասաց նախարարը՝ հավելելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ավանեսյանը նշեց, որ արդեն խոսել է գերությունից այսօր վերադարձած Խաչատրյանի հետ․  

«Խոսեցինք, շփվեց: Տրամադրությունը լավ է, զգացությունների մասին պատմեց, երջանիկ է, ուրախ է և իր խոսքերն էին՝ «Որ Հայաստանում եմ՝ լավ եմ»»,– պատմեց նա։