Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են նախկին և ներկա քաղաքական գործիչներ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրան ուղեկցող հոգևորակաները հնչեցրել են տերունական աղոթքն ու հոգեհանգստի կարգ կատարել։
Զավեն Սարգսյանը մահացել է հունվարի 12–ին 94 տարեկանում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։










