Քաղաքական տուրիզմը նոր մասշտաբներ է նվաճում. «Հրապարակ»


Քաղաքական տուրիզմը նոր մասշտաբներ է նվաճում. «Հրապարակ»
Հունվար 13 10:06 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԱԺ լիազորությունների ավարտին կես տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը շարունակում է զարգացնել քաղաքական տուրիզմը եւ գործող 70 բարեկամական խմբերը որոշել է համալրել եւս երեքով։

 

Խորհրդարանական մեծամասնությունը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծել Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա եւ Հայաստան-Դոմինիկյան Հանրապետություն բարեկամական խմբեր։

 

Գաղտնիք չէ, որ բարեկամական խմբերը եւ դրանցում ընդգրկված պատգամավորներն ազդեցություն չեն ունենում արտաքին քաղաքականության հարցում, այդ խմբերը սոսկ աշխարհաճանաչողության դեր են խաղում եւ հնարավորություն տալիս երեսփոխաններին՝ հարկատուներիս հաշվին շրջագայել եւ երկրներ տեսնել։