Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շնորհավորական ուղերձ է հղել


Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից շնորհավորական ուղերձ է հղել
Հունվար 5 20:19 2026

հղել

Բաքվում բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորել է բոլորին Ամանորի առիթով։ Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ։ Շատ դժվար է այս աշխարհում մնալ ինչպիսին կաս, երբ չունես հենման կետ: Ցանկանում եմ, որ բոլորդ ունենաք հենման կետ։

Ուզում եմ ասել, որ ինձ հետ ամեն ինչ լավ է: Չեմ կասկածում՝ ինչ տեղի է ունենում, ամեն ինչ լավ է  լինելու», - ասել է Ռ. Վարդանյանը:

Մանրամասն՝ ձայնագրությամբ։