«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Անցած շաբաթ, երբ Վեհափառը ժամերգություն էր անցկացնում, իշխանական հրոսակախումբը հարվածում էր տաճարի դռներին, գոռգոռում, վիրավորում հոգեւորականներին: Չնայած շատերը քննադատում են օպերային թատրոնի փոխտնօրենի, Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանի եւ այլոց գործողությունները, սակայն իրավապահները լռում են։ Նրանք ոչինչ չեն տեսել, ոչ մի հրապարակում չեն կարդացել:
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, մայր տաճարի խոյակին մագլցած օպերայի փոխտնօրենի հետ կապված, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանապետին։ Դիմեցինք ՆԳՆ՝ ընթացք տրվե՞լ է հաղորդմանը, ասացին` դիմեք գրավոր։
Քննչական կոմիտեից հարցրինք` վարույթ նախաձեռնվե՞լ է տաճարի վրա գրոհի, լրագրողներին հարվածելու եւ այլ դրվագներով, ասացին` «հաղորդում չեն ստացել»։










