Նիկոլ Փաշինյանը սկսել է կատարել իմ ասուլիսի ուղերձները․ Արման Թաթոյան


Նիկոլ Փաշինյանը սկսել է կատարել իմ ասուլիսի ուղերձները․ Արման Թաթոյան
Դեկտեմբեր 4 11:08 2025

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը սկսել է կատարել իմ ասուլիսի ուղերձները`

1) Իր և մյուս հայհոյող ՔՊ-ականների համար ընդունեց էթիկայի կանոնագիրք:
2) ԱԺ-ում հայտարարեց, որ իրենք չեն կարողանում իրենց արածը «դրական» ներկայացնել և ընդունեց, որ բացի նախկին Նախագահների մասին խոսելուց, այլ օրակարգ չունեն:

Նիկոլ Փաշինյանին առաջարկում ենք այսուհետ ևս ուշադիր հետևել «Միասնության թևեր/Wings of Unity» գործունեությանը:

Իր հաջորդ անելիքները կասենք լրացուցիչ»: