Թուրք-ադրբեջանական վարչակազմի գոյության պայմաններում հայերը պետք է «սովորեն» թուրքերի հետ ապրել


Թուրք-ադրբեջանական վարչակազմի գոյության պայմաններում հայերը պետք է «սովորեն» թուրքերի հետ ապրել
Նոյեմբեր 28 22:43 2025

Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Թուրք-ադրբեջանական վարչակազմի գոյության պայմաններում հայերը պետք է սովորեն թուրքերի հետ ապրել կողք-կողքի:

Ասվածի մեջ էմոցիա չկա. թուրքերը նրանք են, որ Ղարաբաղի հարցը փակ են համարում, Արցախը Ադրբեջանի մաս են համարում: Թուրքերը նրանք են, որ Արցախի համար թափված արյունն են ուրացել և Արարատից հրաժարվել, Եկեղեցին քանդել, պատմությունը կեղծել և ուրացել: Թուրք են, որովհետև Հայաստանում ապրող թուրքերի նման մտածում են միայն Թուրքիայում և Ադրբեջանում ապրող թուրքերը:

Պետք է հարմարվել ապրելու և գործելու թուրքերի կողքին, սեփական որդու արյունը ծախող դեպուտատի կողքին, Աստծոն ծախող սրբազան կոչվածի կողքին, «տուն պահող» լատեքսից դատավորի, քննիչի ու դատախազի կողքին, փողի համար հորն ու մորը ուրացող տականքի կողքին, վրայից կամուֆլյաժ, տակից՝ կալգոտկա հագնող գեներալի կողքին, մանդատի տեր դառնալու մարմաջով ապրող ընդդիմադիրի կողքին, ոստիկանից զոհվածի ծնող ծեծողի վերածված մուսըռի կողքին, «Շպիոն Օնիկ» դարձած չեկիստի կողքին:

Եվ, ուրեմն. թուրքերի հետ ապրելու և թուրքերի դեմ պայքարելու մեր նախնիների փորձը պետք է վերհիշել՝ դասեր քաղելով հաջողված ու չհաջողված մեխանիզմներից, մոտեցումներից, մեթոդներից: Չէ որ մեր նախնիներն ունեցել են ինքնապահպանման մեխանիզմներ, որոնք մեզ 21-րդ դար են հասցրել և պետք է վերհիշել ու գործարկել ինքնության պահպանման և պայքարի այդ մեխանիզմները՝ դրանք համադրելով իտալական, իռլանդական ու հյուսիսկովկասյան սարեցիների փորձի հետ:

Անպայման պետք է հոգեբանորեն արձանագրել՝ մեր սերնդին ոչ մեկը խոսք չէր տվել, որ ամեն ինչ լավ է լինելու կամ ամեն ինչ հեշտ է լինելու: Կա մարտահրավեր, այդ մարտահրավերին պետք է արձանագրել՝ արդար սրտով ու սառը գլխով:

Անպայման պետք է արձանագրել՝ այս պետությունը վաղուց հայկական չէ ու հայերինը չէ: Հայերը գործ ունեն ոչ թե տեղական վիժվածքի, այլ 1942 թվականի Կիևի կամ Փարիզի գաուլայտերի և նրա պոլիցայների հետ»: