Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով մեղադրյալներ Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանը` հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին, ազատվել է աշխատանքից, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշենք, որ նա լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մինասյանների տան խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել։










