Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրների մայրը բաց նամակով դիմել է դատարանին


Եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրների մայրը բաց նամակով դիմել է դատարանին
Մարտ 31 22:55 2026

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրների՝ Դավիթի և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին, որն այժմ քննում է Դավիթի խափանման միջոցի հարց։

«Հարգելի դատարան, Գայանե Մինասյանս, հանդիսանալով Դավիթ Մինասյանը մայրը, խնդրում եմ որդուս ընձեռել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ։ Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։

Ինքս լինելով մասնագիտությամբ բժիշկ, ամեն օր  հոգ եմ տանում նրա առողջության մասին։ Որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18-ամյա տղայիս առողջական վիճակը իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։

Հավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը։

Շնորհակալություն։

Հարգանքով՝ Գայանե Մինասյան»։

Նշենք, որ ՔԿ-ն միջնորդել է Դավիթ Մինասյանին կալամավորել 2 ամսով։ Այժմ դատարանում ընթանում է միջնորդության քննությունը։