Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց։ Որոշումը դատարանը կհրապարակի վաղը, ժամը 12։00-ին։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Էլբակյանն ասաց, որ 18-ամյա Դավիթին կրկին տեղափոխել են ՁՊՎ։
«Ես կարծում եմ՝ ընդհանրապես պիտի խափանման միջոց չկիրառվի։ Մենք հիմնվորեցինք, որ ընդհանրապես հիմնավոր կասկածը բացակայում է։
Հաշվի առնելով Դավիթ Մինասյանի անձը, նրա՝ 18 տարեկան լինելը և մի շարք այլ հանգամանքներ, միջնորդել ենք նաեւ այլընտրանքային խափանման միջոցներ։
Որեւէ փաստական տվյալ, որը կարող էր դատարանին համոզել, որ Դավիթ Մինասյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը կան ազատության մեջ մնալով կարող է որեւէ գործողություն կատարել, չկա»,- նշեգ փաստաբանը։
Նա ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը երեք հիմք էր նշել. «Էլ փախուստ, էլ անօրինական ազդեցություն. որեւէ փաստաբան տվյալ չի ներկայացվել»։










