««Ծաղկազարդի» գործը՝ իշխող վարչախմբի «գեբելսյան» տոտալ հակաքարոզչությունը 18 տարեկան, առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղայի դեմ»,- ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով գործի մանրամասներին։
Նա նշեց, որ կալանքի տակ գտնվող 18-տարեկան Դավիթի առողջական վիճակի հետ կապված օրը բուռն է անցել։
«Մինչ այդ նրան Արմավիր քրեակատարողականից տեղափոխեցին Աբովյան քրեակատարողական։Հետո այնտեղից առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ կապված տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն։ Բժշկական որոշում է կայացվել՝ Նաիրի ԲԿ-ում պահելու և հետազոտությունները շարունակելու համար։ Տղայի վիճակը վատ է, երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ,որոնց մասին խոսվել է»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ ստորև տեսանյութում։
Հիշեցնենք, որ Դավիթը սովորում է 12-րդ դասարանում։ Մարտի 31-ին՝ Ծաղկազարդի օրը, պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով, ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Այսօր նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ։
ՔԿ-ից ավելի հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։










