«Հունվարի 15-ին` ժամը 19:00-ին, Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել եմ բանավեճի»․ Արման Թաթոյան


«Հունվարի 15-ին` ժամը 19:00-ին, Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել եմ բանավեճի»․ Արման Թաթոյան
Նոյեմբեր 28 11:42 2025

«Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունվարի 15-ին` ժամը 19:00-ին, Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել եմ ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի:

Կարող է նաև ինքն առաջարկել հունվար ամսվա ընթացքում բանավեճի օր, ժամ, ինչպես նաև վայր:

Նամակը նաև պաշտոնական մուտք կարվի Կառավարության աշխատակազմ»: