Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա, նրան տեղակալները կփոխարինեն


Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա, նրան տեղակալները կփոխարինեն
Հուլիս 23 16:35 2026

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին արձակուրդ կտրամադրվի: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ կառավարությունից:

 

Արփինե Սարգսյանին տրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ հուլիսի 27-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

 

Որոշման համաձայն՝ նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունները տարբեր օրերի կկատարեն ՆԳ նախարարի տեղակալները։

 

Արփինե Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում՝ հուլիսի 27-29-ը ներառյալ նրան կփոխարինի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, իսկ հուլիսի 30-31-ը ներառյալ՝ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: