Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին, նրանք կոչ են անում մնալ Եկեղեցու կողքին. Գառնիկ Դանիելյան


Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել Սրբազաններին, նրանք կոչ են անում մնալ Եկեղեցու կողքին. Գառնիկ Դանիելյան
Նոյեմբեր 27 23:41 2025

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Սրբազան հայրերը, ինչպես միշտ, ամուր էին, տոկուն, արդարության հանդեպ հաղթանակի սպասումով:

Ապշեցնող, գերբնական ուժ ասես լինի նրանց մեջ, որ օգնում է դիմակայել այս բոլոր փորձություններին: Հավանաբար, դա հավատի ուժն է:

Հոգևոր առաջնորդների բացառիկ օրինակ են անազատության մեջ հայտնված, բայց իրենց սկզբունքները, հավատը, եկեղեցին ու հայրենիքը ԵՐԲԵՔ չդավաճանած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Չմոռանանք նաև ապօրինաբար անազատության մեջ հայտնված Գարեգին քահանա Արսենյանին:

«Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե′ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»

Հովհաննես 16.33

Սրբազանների ուղերձը նույնն է. մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, աջակցել և պաշտպանել մեր Սրբության Սրբոցը»։