Արցախցիները վրդովված են Արցախի թեմի առաջնորդի` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից


Արցախցիները վրդովված են Արցախի թեմի առաջնորդի` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից
Նոյեմբեր 27 23:21 2025

Արցախցիները վրդովված են Արցախի թեմի առաջնորդի` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։ Մասնավորապես․

Ռոման Երիցյանը գրում է․ «Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում։

Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։

Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է։

Տեր Վրթանես, գնա ապաշխարվիր այս մեղքիդ համար ու հրապարակավ ներողություն խնդրիր բոլոր արցախցիներից»։

Աննա Մանգասարյանը գրում է․ «Դեռ տարիներ առաջ էի ասում, որ մի տեսակ չեմ կարողանում իրեն լուրջ ու ամբողջական հավատքով ընկալել և ընդունել, ինչ-որ անհանգստություն կար, որը բառերով չէի կարողանում բացատրել։

Կողքիս մարդիկ զարմանում էին։ Չգիտեմ… երևի զգում էի։

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան»։

Դավիթ Ղահրամանյանը գրում է․ «Արցախից բռնի տեղահանվածներ ջան, եթե այսօրվանից հետո որևիցե մեկին` լինի հասարակ քաղաքացի, կամ բարձրաստիճան շարքերից տեսա Վրթանես սրբազանի հետ ինչ-որ հանդիպման, ապա հիմնավոր կասկածներ կունենամ ձեր նիկոլապաշտ լինելու մեջ։

Կարող է գրառումս մի քիչ էմոցիոնալ է, բայց դա է»։