Երբևէ չենք նախատեսում անցում կատարել կուսակցության, քանի որ կուսակցական գործունեություն չենք ծավալում, վաղուց ՀՀ-ում դասական քաղաքական գործունեություն չի ծավալվում։ Այս մասին հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Մեր նախաձեռնությունը սկսվել է, որպեսզի խոչընդոտի Հայաստանի ապամոնտաժման վաղուց գործարկված ծրագիրը, դրա համար կուսակցական գործունեությունը բավարար չէ, մեր նպատակը ոչ թե կուսակցություն ստեղծելն է և աթոռների համար պայքարելը, այլ հայապահպան գործունեությունն է։
Մենք մեզ հռչակել ենք վերքաղաքական, վերկուսակցական նախաձեռնություն, իսկ կուսակցությանը վերաբերում ենք իրավական առումով ընտրություններին մասնակցելու գործիք, սակայն կա նաև երկրորդ գործիքը՝ դաշինքը, մեր պատկերացմամբ մեկ ուժ չի կարող խոչընդոտի այն ծրագրերին, որի իրականացնում է այս իշխանությունը։ Մենք գնում ենք դաշինքային սցենարով»,-նշել է նա։
Ավելին՝ տեսանյութում։










