Լրագրողն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ընդունելի՞ է իր համար, որ սրբության սրբոց Մայր Աթոռն ազատագրելու են այն անձանցով, որոնց վերաբերյալ էլ տեղեկություններ կան, որ խախտել են կուսակրոնության ուխտը։
«Ես ասել եմ, որ մեր սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայ առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով մկրտված է եկեղեցում, դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքացիների մեջ կարող են լինել բազմաթիվ քաղաքացիներ»,- ի պատասխան՝ ասաց նա։
Փաշինյանը չի ստուգում բոլորի անձնական գործերը։
«Ես առաջ եմ քաշել այն օրակարգը, որը վերաբերում է հայ առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգմանը, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որևէ հարց հնարավոր չէ լուծել առանց բարենորոգման ճանապարհով անցնելու, ես ողջունում եմ ցանկացածի պատրաստակամությունը՝ այդ ճանապարհով անցնելու»,- նշեց նա։
Փաշինյանը պնդեց՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է լքի Մայր Աթոռը։










