Հայաստանում մեծ գումարներ են պտտվում, մարդկանց մեջ պետք է զարգացնել կարողությունը, որ 1.5 միլիարդ դոլարից վերցնեն իրենց բաժինը. Նիկոլ Փաշինյան


Հայաստանում մեծ գումարներ են պտտվում, մարդկանց մեջ պետք է զարգացնել կարողությունը, որ 1.5 միլիարդ դոլարից վերցնեն իրենց բաժինը. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբեր 27 12:10 2025

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում մեծ գումարներ են պտտվում։

«Հայաստանում + 1.5 միլիարդ դոլար է պտտվում, մարդկանց մեջ պետք է զարգացնել կարողությունը, որ 1.5 միլիարդ դոլարից վերցնեն իրենց բաժինը»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  Հայաստանում այսօր չկա նման բան, որ «մտնեն մի տեղ ու ասեն՝ հավաքեք, սա մերն է»։

«Չնայած, եթե այդպիսի դեպքեր լինում են, իրավապահ մարմինները պետք է քննեն ու հետաքննեն»,- նշեց նա։

Վարչապետն ասաց, թե մարդ կա, որ իր դեմով անցնում է 1.5 միլիարդ դոլարը, բայց իր կյանքում ոչինչ չի փոխվում։

«Որովհետև մարդն անհրաժեշտ հմտություն չունի, մենք պետք է օգնենք այդ մարդուն, իսկ դրա միակ ձևը կրթությունն է, ուրիշ ձև չկա»,- ընդգծեց Փաշինյանը։