«Աչքերը բաց էր, ինքն ամբողջությամբ հողի ու փոշու մեջ կորած, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել» 3-ամյա Տիգրանի մայրը հայտնել է, թե իրականում ինչ վիճակում են գտել երեխային


«Աչքերը բաց էր, ինքն ամբողջությամբ հողի ու փոշու մեջ կորած, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել» 3-ամյա Տիգրանի մայրը հայտնել է, թե իրականում ինչ վիճակում են գտել երեխային
Նոյեմբեր 26 21:36 2025

Ամուսինս երբևէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս: Հոգատար հայր էր: Ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ, այս մասին Առավոտի հետ զրույցում ասել է Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի մայրը

 

«Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել: Այդ տեղեկությունը չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել: 5 երեխաներիս հայրն էլ ամուսինս է»:

«Կոշիկները իրենից հեռու էին ընկած, աչքերը բաց էր, ինքն ամբողջությամբ հողի ու փոշու մեջ կորած, դեմքին՝ վնասվածքներ: Փառանձեմ Վաթյանի խոսքով, որդու դեմքի վրա էլ են վնասվածքներ եղել. «Երեսը տեղ-տեղ վառված էր, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել։ 

 

Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել»։