Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ


Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հուլիս 23 22:54 2026

Աշխարհի 208-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

 

Նա երկրորդ փուլում հաղթեց ղազախստանցի Յուլիա Պուտինցևային, որը զբաղեցնում է աշխարհում 79-րդ տեղը։

 

Հանդիպումը տևեց երկու ժամ 10 րոպե և ավարտվեց 6:3, 2:6, 6:2 հաշվով։

 

Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդրա Օլեյնիկովայի հետ։