Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող


Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Հուլիս 23 23:44 2026

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում հերթական փայլուն մրցելույթը ունենալով՝ Աիդա Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին և նվաճել եզրափակչի ուղեգիր։

Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դառնալով Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։