ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են․
«WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:
Խնդրում ենք՝
• չպատասխանել նման հաղորդագրություններին,
• չտրամադրել որևէ անձնական տվյալ»։










