ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվելու։
«Ուզում եմ քաղաքական էջը փակել, ոչ մի ուրիշ պատճառ չկա»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Դիտարկմանը՝ արդյո՞ք հոգնել է քաղաքականությունից, Պողոսյանը պատասխանեց. «Չեմ հոգնել, ցանկանում եմ արվեստով զբաղվել, ավելի շատ ուշադրություն արվեստին հատկացնել։ Քաղաքականությունից չեմ կարող դուրս գալ, քանի որ շարունակելու եմ «Քաղաքացիական պայմանգրի» անդամ մնալ, շարունակելու եմ ընկերներ ունենալ այնտեղ, և եթե իմ կարիքն ունենան՝ օգնել իրենց։ Որևէ այլ աշխատանքի չեմ տեղափոխվում, շատ վաղուց եմ արվեստով զբաղվում, ուղղակի քաղաքականությունը թույլ չէր տալիս, որ ավելի լուրջ ու խորացված զբաղվեի։ Ես նկարում եմ, զարդեր եմ ստեղծում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Լենա Նազարյանը նույնպես չի առաջադրվելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։










