Խափանման միջոցներից ամենածանրը՝ կալանքը, վերածվել է ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մահակի. Գոհար Մելոյան


Խափանման միջոցներից ամենածանրը՝ կալանքը, վերածվել է ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մահակի. Գոհար Մելոյան
Նոյեմբեր 26 15:58 2025

Ունենք իրավիճակ, երբ իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվում և ազատվում են WhatsApp-ային գրագրությամբ. «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում իր ելույթի խոսքում ասաց սահմանդրագետ Գոհր Մելոյանը։

 

«Քաղբանտարկյալը մարդ է, ով իր կատարած, ավելի ճշգրիտ՝ չկատարած արաքի համար հայտնվել է անազատության մեջ կամ կրում է այնպիսի ծանր հետևանքներ, որոնք չէր կրի, եթե չունենար օրվա իշխանությանն ընդդիմացող քաղաքական հայացքներ։ Օրինակ՝ կալանավորված են «Իմնեմնիմի» փոդքաստավորներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, բայց ի հեճուկս իրենց այս վիճակի՝ սպանության մեջ գտնվող անձինք կրում են ավելի մեղմ պատժամիջոցներ։ Հետևաբար արձանագրում ենք, որ խափանման միջոցներից ամենածանրը՝ կալանքը, վեր է ածվել պատժիչ մահակի՝ ընդդիմախոսների նկատմամբ»,-ասաց նա։

 

Մելոյանը հայտարարեց, որ քաղբանտարկյալները հարյուրյակի են հասնում. «Մինչդեռ գործ ունենք մի ուժի հետ, որը եկել էր ժողովրդավարության արժեքների դրոշով»։