Խորհրդարանում այս պահին «Քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումներն են. ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն արձանագրում է՝ միջազգային կառույցների ներկայացուցիչները խուսափել են գալ և մոտիկից ծանոթանալ Հայաստանի ժողովրդավարության իրական պատկերին։
«Հրավիրել ենք միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, ընդամենը 3 դեսպանությունից է ներկայացուցիչ մասնակցում»,-ասաց Սաղաթելյանը։
Նա ասաց, թե հստակ երկակի ստանդարտ են նկատում։
«Միշտ պետք է հիշենք, երբ ոստիկանությունը ցուցարարների վրա կրակ բացեց և 100-ից ավելի քաղաքացիներ վիրավորվեցին, ԵՄ-ի հայաստանյան ներկայացուցիչը, ԱՄՆ դեսպանությունը ողջունեցին ուժային կառույցներին՝ համաչափ քայլերի և գործողությունների համար։ Սա է ժողովրդավարութան մասին իրենց պատկերացումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։










