Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանում ընդդիմություն չկա։
«Հայաստանում այսօր քաղաքական օրակարգը թելադրում է գործող իշխանությունը, իրենք հակադարձողի դերում են, իրենք հայ ժողովրդին ասելիք չունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը հայտարարեց, թե իրենք ընդդիմադիրներին կալանավորում են ոչ թե խոսքերի, այլ՝ քրեորեն պատժելի արարքների համար։
Սիմոնյանն ԱԺ օթյակից հետևում էր «Քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» լսումներին, որն ընդդիմադիրներն են հրավիրել։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ դահլիճից չի հետևո՞ւմ՝ արձագանքեց. «Որ դահլիճը լցվի՞»։
Նշենք, որ լսումների ժամանակ ԱԺ-ում կառավարության անդամներին հատկացված տեղերում դրված էին ՀՀ-ում քաղբանտարկյալների լուսանկարները, Ալեն Սիմոնյանն ասաց, թե լավ գաղափար է։
«Լավ է, նկարներ են դրել, որ ինչ-որ չափով դահլիճը լրացված լինի, մյուս տեղերում, որ մարդ չկա նստած, կարող են էլի նկարներ դնել, օրինակ՝ անցյալից»,- հավելեց նա։










