Իհարկե Փաշինյանն է «մայր մեղուն» էս քխ վիճակի, բայց «դանոսներն» ովքե՞ր են գրել, դրանց անունները պիտի տրվի. Աշոտյան


Իհարկե Փաշինյանն է «մայր մեղուն» էս քխ վիճակի, բայց «դանոսներն» ովքե՞ր են գրել, դրանց անունները պիտի տրվի. Աշոտյան
Նոյեմբեր 26 14:17 2025

Մարդկանց լռությունը և անտարբերությունը ծնում է քաղբանտարկյալներ։ Քաղբանտարկյալները անձնական պատմություններ չեն միայն, դա երկրի քաղաքական ողբերգությունն է. «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի՝ քաղբանտարկյալների ազատության համար պայքարն ունի մշակված դասական գործիքակազմ։

Ըստ նրա՝ կարևորագույն գործիք է «naming- shaming-ը»։ «Այսինքն տալիս ես  մեղավորի անունը և այդ մարդուն խայտառակ ես անում։ Մենք ֆիքսվել ենք Նիկոլ Փաշինյանի վրա, իհարկե, ինքնա «մայր մեղուն» էս քխ վիճակի, բայց, Դովլաթովի ասած՝ «դանոսներն» ովքե՞ր են գրել, էտ քննիչներն ովքե՞ր են, էտ դատախազները ովքե՞ր են, դրանց անունները պիտի տրվի»,-ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ իրենք առավելագույնը տալիս են Փաշինյանի, Գլխավոր դատախազի և դատավորի անունը. «Բա արանքի մուրավեյնիկը չկա՞, իրանք մեղք չունե՞ն, որ համաձայնվել են անել քաղաքական պատվեր, պահել սեփական ընտանիքը՝ ուրիշի ընտանիքը քանդելու, թիրախավորելու հաշվին։ Դա հիմնավորում չի չէ՞, որ տուն ենք պահում, խի ո՞վ տուն չի պահում, էս մարդիկ տուն չեն պահո՞ւմ, իսկ ո՞վ է իրանց տունը պահում»,-հայտարարեց Աշոտյանը։

Վերջում Աշոտյանը վառեց իր հետ բանտախցից բերված կիսով չափ վառված մոմ. «Այսօր վառում եմ այս մոմն այս մարդկանց ազատության և մեր երկրի ազատագրման համար։ Ավելի լավ է մենք վառենք մոմ, քան հավերժ անիծենք խավարը»։