Ադրբեջանում հաստատված 23 գերի կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա վստահ է, որ մի օր գերիների թիվը հասնելու է 0-ի։
«Եկեք սպասենք, ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի։ Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները»,- ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը վստահեցրեց, թե իրենք ամեն ինչ անելու են, որ բոլոր գերիներն անխտիր վերադառնան։










