Ընդդիմադիր ուժերը, անկախ իրենց տարաձայնություններից, օրակարգային հարցերում պետք է համագործակցեն. Իշխան Սաղաթելյանի հրապարակային առաջարկը


Ընդդիմադիր ուժերը, անկախ իրենց տարաձայնություններից, օրակարգային հարցերում պետք է համագործակցեն. Իշխան Սաղաթելյանի հրապարակային առաջարկը
Նոյեմբեր 26 13:11 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ԱԺ ամբիոնից համագործակցության հրապարակային կոչ արեց ընդդիմադիր ուժերին։

«Մենք կարծում ենք, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը՝ ազգային, պետական մտածողություն ունեցող քաղաքական և հասարական շրջանակները պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը և հնարավորությունները՝ այս իրավիճակը կասեցնելու և փոխելու համար։ Ընդդիմադիր ուժերը, անկախ իրենց տարաձայնություններից, առանցքային օրակարգային հարցերում պետք է համագործակցեն»,-ասաց Սաղաթելյանը՝ ներկայացնելով առաջարկի 5 կետ։

1. Բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն՝ բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ։

2. Իրականացնել Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն։

3. Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն իրականացնել՝ առաջնորդվելով «որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է» սկզբունքով։

4. Բացառել ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը. մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս չարիքի իշխանությունն է։

5. Ակնհայտ է, որ այս իշխանություններն իրենց վերարտադրության համար ամեն ինչ անելու են, պետական ռեսուրսներ օգատգործելով՝ փորձելու են չեզոքացնել քաղաքական մրցակիցներին։ Անհրաժեշտ է  ընդդիմադիրները համատեղ ուժերով վերահսկեն նախընտրական, ընտրական և հետընտրական ամբողջ գործընթացը՝ փորձելով ապահովել և զերծ պահել այս իշխանություններին չարաշահումներից։

Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտին առաջարկում է լիրաժեք համագործակցել, չխախտելով ինքնուրյուն ծրագեր իրականացնելու ազատությունը։